ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում / «Եվրոպական համալսարան» հիմնադրամ, ԴավիթԱնհաղթի փողոց 10, հեռ.`011-24-00 -38, 093- 01- 45 -77(Նուրիջան Մանուկյան) կամ 093-17-92-02 (Նահապետ Զաքարյան) և Իջևանում / «Եվրոպական համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ / Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այ անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.Դիմում` «Եվրոպական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմը.
4.աշխատանքային գրքույկը և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը.
5.անձնագիրը.
6.«Արարատբանկ» ՓԲԸ-ում «Եվրոպական համալսարան» հիմնադրամի 1510008390100100 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:

Սկանավորումից հետո բնօրինակները վերադարձվումեն:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվելժամը 9:00-ից 14:00-ն, կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` նակին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ, «Եվրոպական համալսարան» հիմնադրամի դասախոսներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2019 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը ներառյալ` -«Եվրոպական համալսարան» հիմնադրամում(1-ինմասնաշենք, 4-րդ հարկ, 410 սենյակ) / հեռ 011-24-00 -38/ և Իջևանում/ «Եվրոպական համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ/ Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/` ամեն օր/ բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը10:00ից-17:00-ն: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան դեկտեմբերի 10-ը: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով կամ այցելելով Եվրոպական համալսարան: