ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացները կկազմակերպվեն Երևանում և Գյումրիում:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)դիմում` «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի անունով(ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափսի երկու լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմը.
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը.
5) անձնագիրը.
6) «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի 900018002486 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:

Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 70000 դրամ, որը ներառում է սուրճի ընդմիջումը, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2019թ. նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ` Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում (ք. Երևան, Ֆրունզեի 56 ) ամեն օր` ժամը 9-ից մինչև 17:00-ը:
Դասընթացները կսկսվեն դեկտեմբերի 11-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 091308396 (Սիլվա Խրիմյանին), 010 480922, 099 592555 (Մերի Քոչարյանին) և 093 327376 (Կարինե Կատայանին) կամ գրել school65@schools.am էլ. փոստի հասցեով: