Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1055-Ա/2 հրամանով ստեղծվել է Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար մրցութային հանձնաժողովը և հաստատվել է դրա անհատական կազմը: