ՀՀ Տավուշի մարզի «Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

  1. բարձրագույն կրթություն
  2. ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
  3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
  4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
  5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
  6. աշխատանքային գրքույկի պատճենը

Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019թ. նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի «Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, գ. Վ. Ծաղկավան, 1 փողոց, 12 շենք:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. հունվարի 8-ին, ժամը 14:00-ին՝ Վ. Ծաղկավանի միջնակարգ դպրոցում: