Հունաստանի Հանրապետության կրթության և կրոնական հարցերի նախարարության Պետական կրթաթոշակների հիմնադրամը (I.K.Y.) հայտարարել է օտարերկրացիներին (ազգությամբ կամ ծագումով ոչ հույն հանդիսացող) 50 հետբուհական կրթաթոշակ հատկացնելու ծրագրի մասին, որով նախատեսվում է մասնակցություն 2019-2020 ուսումնական տարում ժամանակակից հունարեն լեզու և մշակույթ թեմայով դասընթացներին և սեմինարներին:

Հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետն է ս․ թ․ նոյեմբերի 14-ը (էլ. հասցե՝ foreigners@iky.gr, կայք` www.iky.gr), իսկ փոստային առաքմամբ` մինչև ս․ թ․ դեկտեմբերի 9-ը հետևյալ հասցեով՝ I.K.Y. 41, Ethnikis Antistaseօs Avenue, 14234 Nea Ionia, Athens.