ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ նախարարության «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝
Պարտադիր պայմաններ`
-
ՀՀ քաղաքացիություն.
-
բարձրագույն կրթություն.
-
հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանային ստաժ կամ թատերական արվեստ կամ արվեստի կառավարում /մենեջմենթ/ բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
-
իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.
-
«Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Լրացուցիչ պայմաններ`
-
առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
-
ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
-
աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
-
տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
-
ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:
Մրցույթը կկայանա 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/
Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-
դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
-
մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
-
զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
-
3Î4 սմ չափսի մեկ լուսանկար.
-
անձնագիրը և պատճենը.
-
ինքնակենսագրությունը.
-
դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
-
տեղեկանք մշտական բնակության վայրից.
-
հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
-
բնութագիր` վերջին աշխատավայրից.
-
«Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 14:00 -ից մինչև 17:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 29. 11. 2019 թ., տեղեկատու հեռ.` 011 / 51-63-11/: