2020 թ. փետրվարի 14-24-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը հնությունների նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային ութերորդ փառատոնը:

Փառատոնին մասնակցելու պարագայում ճանապարհի և ապահովագրության ծախսերը հոգում է մասնակից խումբը, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 12 անձից:

Փառատոնի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մասնակցության հայտը պետք է ուղարկել aswanfestival@gmail.com հասցեին, որի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. հունվարի 15-ը, ինչպես նաև տեղյակ պահել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը` (011) 52 39 33 հեռախոսահամարով: