Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում (հասցե՝ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Գեներալ Սաֆարյան փողոց, 10 շենք) հրավիրում ենք լուսաբանելու Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնելու պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և ՀՀ-ում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչները: