Նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Վազգեն Սարգսյան 3) կմեկնարկեն Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, միջազգային պատվիրակություն՝ Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալությունից և 13 իսպանական համալսարանից:

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։