2019 թվականի նոյեմբերի 24-27-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա հայ-ռուսական երիտասարդական հինգերորդ համաժողովը:
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից:

Համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների պետական իշխանության շահագրգիռ մարմինների և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը, պայմաններ ստեղծել համատեղ նախագծերի մշակման համար:

Համաժողովի թեմատիկ քննարկման հարթակներն են՝

Ապագայի տեխնոլոգիաներ՝ Հայաստան-Ռուսաստան ընդհանուր մտավոր ուրվագիծ
Արհեստական բանականություն և ինքնուսուցվող կիրառումներ
Հաղորդակցություն և ՏՏ տեխնոլոգիաներ: Կրթություն և ծրագրերի կառավարում առանց սահմանների
Արդյունաբերական անվտանգության տեխնիկական ապահովում
Հաղորդակցում, կառավարում և ապագայի արժեքներ
Մեդիահաղորդակցության զարգացման հիմնական միտումները
Արժեքները՝ որպես կառավարման գործիքներ
Էկոլոգիական աշխարհայացքը՝ որպես ապագայի մշակույթի հիմք
Տեղեկատվական ապահովությունը սոցիալական և տնտեսական տեսանկյունից

Մասնակցության պայմանները՝
•Հայաստանի Հանրապետության քաղաքացություն
• տարիքը՝ 16-30 տարեկան,
• ռուսերենին ազատ տիրապետում,
• Ֆորումի քննարկման հարթակներում ընդգրկված որևէ ոլորտում գործող կազմակերպության աշխատակից կամ կամավոր, երիտասարդական կազմակերպության անդամ կամ կամավոր, ավագ դպրոցի աշակերտ, բուհի ուսանող,
• երիտասարդական, մասնագիտական, միջմշակութային միջոցառումներին մասնակցության փորձ,
• համաժողովի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցություն
• համաժողովի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության տարածման պատրաստակամություն,
• Երևան-Մոսկվա-Երևան իր ճանապարհածախսը հոգալու պարտավորության հանձնառում:

Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝

Մոսկվայում կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները մասնակիցների համար վճարվում են համաժողովի կազմակերպիչների կողմից:
Մոսկվա քաղաք մեկնելու և վերադառնալու համար վճարում է մասնակիցը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2019 թ. նոյեմբերի 11-ը erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով ներկայացնեն մասնակցության հայտը (ձևը կցված է), ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ:

Համաժողովում ՀՀ պատվիրակությունը բաղկացած կլինի 25 անդամներից։ Ըտրվելու մասին մասնակիցը կծանուցվի իր հայտում նշած էլեկտրոնային փոստի հասցեով:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն՝ 011-54-69-31 հեռախոսահամարով: