Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասում «ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը» բառերը փոխարինել «ռազմավարությունն է, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասում, 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, 48-րդ հոդվածի 1-ին մասում «պետական ծրագիր» բառը փոխարինել «պետական ռազմավարություն» բառով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Օրենքի 371-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 371. Կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառի օրենսդրության պահանջների պահպանման ապահովումը, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը, կրթության իրավունքի պահպանմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանն ու կրթական ծրագրերի յուրացման ապահովմանը աջակցումն իրականացնում է կրթության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման և օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով:»:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.»:
Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: