«Իմ Խաչը» ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 1991-92 թվականներին՝ արցախյան գոյամարտի տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում փոխադարձ անհատակ նվիրումով։ Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության: «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է ընտանիքին ու երկրին նվիրվելու, սիրելու և արմատներից չհեռանալու գաղափարը։ Հայ ազգը մշտապես ծնել ու կրթել է հերոսներ։ Նրանցից ոմանք արդեն տեղ են գտել մեր դասագրքերում, գեղարվեստական ֆիլմերում։