Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն:

Ծրագրում` Մ. Գլինկա, Ջ. Վերդի, Ժ. Օֆենբախ, Լ. Մինկուս, Ժ. Բիզե, Ջ. Պուչչինի, Պ. Մասկանի, Ֆ. Չիլեա, Ֆ. Լեհար, Մ. Ռավել:

Հոբելյանական համերգին մասնակցում են Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը:

Դիրիժորներ` Յուրի Դավթյան (ՀՀ ժողովրդական արտիստ), Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ), Հարություն Արզումանյան, Աթանես Առաքելյան, Հայկ Դավթյան (Ֆրանսիա): Ջութակահար` Հայկ Դավթյան (Ֆրանսիա):

Գլխավոր բալետմայստեր` Վիլեն Գալստյան (ՀՀ ժողովրդական արտիստ): Գլխավոր խմբավար` Հրաչ Բորյան:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Կոնստանտին Օրբելյան: