2019 թ. դեկտեմբերի 4-6-ը Եվրոպական երիտասարդական կենտրոնում (ք. Ստրասբուրգ) տեղի կունենա «Արհեստական ինտելեկտը և դրա ազդեցությունը երիտասարդների վրա» թեմայով սեմինար: Սեմինարին կարող են մասնակցել
-
Երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպիսիք են նախարարության ներկայացուցիչները, երիտասարդական ինստիտուտներն ու գործակալությունները, տարածաշրջանային կամ տեղական իշխանությունները:
-
Երիտասարդական առաջնորդներ, որոնք ներկայացնում են միջազգային կամ ազգային երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ երիտասարդական ազգային խորհուրդներ՝ մասնավորապես երիտասարդների իրավունքներին պաշտպանելու ջատագովներ, ներառյալ թվային քաղաքացիության և տեղեկատվական գրագիտությունը հարցերը:
-
Երիտասարդ հետազոտողները և գիտական փորձագետները, որոնք ակտիվ հետաքրքրված են երիտասարդության ոլորտի և արհեստական ինտելեկտի հարցերով:
-
Արհեստական ինտելեկտի նախագծերում ներգրավված երիտասարդներ և ակտիվիստներ:
Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2019 թվականի նոյեմբերի 3-ը:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.coe.int/en/web/youth/-/call-for-participants-seminar-artificial-intelligence-and-its-impact-on-young-people-