Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ կուտակված մաշվածությամբ, 0 (զրո) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք) համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: