Եվս 3 մասնավոր ընկերություն միացան դուալ համակարգի փորձարկմանը Երևանի և մարզերի քոլեջներում և ուսումնարաններում: Այդ նպատակով ՀՀ կառավարության և GIZ-ի կողմից իրականացվող «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության շրջանակում կնքվել է երեք հուշագիր:

Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանն այսուհետ կհամագործակցի «OVNEArmenia» ՍՊԸ-ի և «BaklachoffCollection» ընկերության, իսկ Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջը՝ Station.LLC ՍՊԸ-ի հետ՝ ուղղված դուալ կրթության փորձարկմանը «Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում», «Խոհարարություն» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների գծով:

Նշենք, որ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագիրը փորձարկում է դուալ համակարգը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Աշխատի՛ր Հայաստան» նախաձեռնության հետ համատեղ՝ ընդգրկելով Երևանի, Տավուշի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի 8 քոլեջ և 30 գործատու: