«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հայտարարում է մրցույթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի 87 երաժշտական գործիքների տրամադրման նպատակով:
Տրամադրվող երաժշտական գործիքներն են՝
դաշնամուր (8 հատ),
ջութակ 1/8 (4 հատ),
ջութակ 1/4 (7 հատ),
ջութակ 2/4 (6 հատ),
ջութակ 3/4 (1 հատ),
ջութակ 4/4 (2 հատ),
թավջութակ 1/4 (1 հատ),
թավջութակ 2/4 (2 հատ),
թավջութակ 3/4 (2 հատ),
թավջութակ 4/4 (1 հատ),
Ֆլեյտա (4 հատ),
շեփոր (6 հատ),
կլարնետ (6 հատ),
քանոն (10 հատ),
քամանչա (3 հատ),
ուդ (1 հատ),
սանթուր (4 հատ),
թառ (2 հատ),
դուդուկ (9 հատ),
շվի (7 հատ),
սրինգ (1 հատ):

Երաժշտական գործիքները տրամադրվում են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի աշակերտներին և նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին:
Երաժշտական գործիքները կտրամադրվեն «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի իրականացրած լսումների արդյունքների հիման վրա:
Երաժշտական գործիքները տրամադրվում են ժամանակավոր օգտագործման՝ 1 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:
Մրցույթի մասնակիցը (աշակերտը) պետք է կատարի երկու տարաբնույթ ստեղծագործություն մինչև 7 րոպե տևողությամբ:
Մասնակցության հայտերը (կցվում է) ներկայացնում է դպրոցի տնօրինությունը:
Մասնակցության հայտերը ընդունվում են մինչև 2019 թ. հոկտեմբերի 31-ը հետևյալ հասցեով՝ Երևան, Սայաթ-Նովա 1ա, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ. Հեռ.՝ (010) 541156, 541158. Էլ. փոստ: arm.metod@gmail.com: