Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվել է սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 3 մեդալ՝ 2 արծաթե, 1 բրոնզե:

Աղջիկների պայքարում 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Վարսիկ Գրիգորյանը: Երիտասարդների առաջնության 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Դալլաքյանը, իսկ պատանիների պայքարում աշխարհի փոխչեմպիոն է դարձել 52 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին նաև Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ), Արման Ավանեսյանը (100 կգ), Էմին Շիրոյանը (48 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):

Հայ սամբիստները մրցավայր էին մեկնել մարզիչներ Մանվել Խոյեցյանի և Վովիկ Խոջայանի հետ, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն էր: