Հոկտեմբերի 9-ին, ժամը 09:30-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողով՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:

Համաժողովը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: