«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն «Հայոց լեզու, գրականություն» աշխատանքային խմբում:

Խմբում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ` մշակելու «Գրականություն միջին դասարանների համար (5-9 դաս.)» ենթաոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (ՀՀ կառավարության 7 հուլիսի 2016 թվականի N 714–Ն որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը:
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը:
• Ազգային կրթակարգի նախագիծը:
• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը:
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները:
2. Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
3. Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
4. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:
5. Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
6. Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:
7. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
8. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
9. Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:
10. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
11. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.
• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ
• Թեկնածուի հատուկ փորձը
- կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես, ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ
• կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2019թ., հոկտեմբերի 8-ը, ժամը 17:00-ն:

Այն թեկնածուները, որոնք դիմել են 2019թ. նախորդ ամիսներին հայտարարված վերոնշյալ խորհրդատվական ծառայության համար, կարող են նորից չդիմել, նրանց հայտերը կդիտարկվեն նաև սույն մրցույթի շրջանակներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով: