«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, նախորդ մրցույթների արդյունքում խորհրդատուների թիմի մասնակի ձևավորմամբ պայմանավորված, հայտարարում է խորհրդատուների ընտրության նոր մրցույթ` ներքոհիշյալ բնագավառների հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով:

Ծրագրով նախատեսվում է լրամշակել (1-12 դասարաններում դասավանդվող) հայոց լեզու և գրականություն, հասարարակական գիտություններ, օտար լեզուներ, տեխնոլոգիա, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների կրթական ծրագրերը, դասապլանները, դասավանդման և ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը և հարակից այլ նյութեր, ինչպես նաև փորձնական ծրագրի շրջանակներում վերապատրաստել այդ առարկաները դասավանդող ծրագրի իրականացման նպատակով ընտրված 1 մարզի բոլոր ուսուցիչներին՝ ներկայացնելով նորարարական, աշակերտակենտրոն մեթոդաբանություն, մասնագիտական ոլորտի արդի զարգացումները:

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը սույն թվականի հոկտմեբերի 8-ն է։