«Երևանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ամեն օր` ժ.11:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հաղթանակ թաղամաս, 6-րդ փ. 51 շենք, հեռ.՝010-72-30-51:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, Երևանի Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում: