ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի (18-34.13-Ղ3-1)

Հիմնական գործառույթները՝

  1. Ապահովում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մանկապատանեկան սպորտի բնագավառում.
  2. իր իրավասության սահմաններում մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
  3. ապահովում է հանրապետությունում մանկապատանեկան սպորտի մեթոդական ղեկավարումը.
  4. ապահովում է Հայաստանի Հանրապետությունում կատարվող մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքները.
  5. ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ մանկապատանեկան սպորտի տարածքային քաղաքականության իրականացումը.
  6. ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում գիտամեթոդական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը.
  7. ապահովում է միջազգային միջգերատեսչական պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը, ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն մանկապատանեկան սպորտի բնագավառում.
  8. իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է Նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ուսումնամարզական գործունեության ուսումնասիրություններ.
  9. ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում մարզական կազմակերպությունների նյութատեխնիկական վերազինմանը.
  10. ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.
  11. ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակումը.
  12. ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան ռեգիստրների միջոցով վարում մանկապատանեկան սպորտի բնագավառում վարչական վիճակագրությունը, իրականացնում մարզական, մանկապատանեկան վկազմակերպությունների հաշվառումը՝ անկախ սեփականության ձևից

17) մանկապատանեկան սպորտի բնագավառում` վերլուծում է քաղաքականությունը, ուսումնասիրում քաղաքականության միտումները և օրինաչափությունները,

18) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիտորինգ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:

ՈՒղղություն

Անհատական ծառայություններ

Ոլորտ

Սպորտ

  1. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ։
  2. ունի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 17.09.2019 - 19.09.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 310 858 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: