ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության մարզական կազմակերպությունների, սպորտային բժշկության և գիտամեթոդական աշխատանքների համակարգման բաժնի պետ
(18-34.13-Ղ4-1)
Հիմնական գործառույթները՝
1) Կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պետական ծրագրի մշակման աշխատանքները, ներկայացնում է առաջարկություններ հանրապետությունում մարզադպրոցների ցանցի ընդլայնման, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդման վերաբերյալ.
2) Բաժնի իրավասությունների շրջանակներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների, մարզական հասարակական կազմակերպությունների և մարզադպրոցների հետ, նպաստում մարզական կապերի և շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
3) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համակարգում է Նախարարության ենթակայության մարզական և այլ կազմակերպությունների գործունեությունը և պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքը.
4) Վարչության պետի հանձնարարությամբ կազմակերպում է Նախարարության համակարգում ընդգրկված մարզական հասարակական կազմակերպությունների գործունեության վերահսկողությունը, լսում է դրանց գործունեության հաշվետվությունները և քննում գործունեության վերաստուգման արդյունքները, իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է առաջարկություններ պետական բյուջեի նախագծի ձևավորման վերաբերյալ.
5) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում մարզակառույցների միաժամանակյա թողունակության չափորոշիչների, մարզակառույցների նյութատեխնիկական բազայի ապահովման և դրանց արդյունավետ օգտագործման վերաբերյալ.
6) կազմակերպում է մարզական հերթափոխի գիտամեթոդական և բժշկական ապահովումը.
7) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառում մասնագետների վերապատրաստման աշխատանքները.
8) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առընչվող համապատասխան մարմիներում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառում Նախարարության ղեկավարության հանձնարարականների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում է Վարչության պետին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն
ՈՒղղություն |
Անհատական ծառայություններ |
Ոլորտ |
Սպորտ |
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
- ունի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 17.09.2019 - 19.09.2019թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: