«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է անհատ խորհրդատուների մրցույթ հետևյալ ոլորտներում.
✔️Կենսաբանություն (Կենսաքիմիա, Գենետիկա)
✔️Անասնաբուժություն
✔️Քիմիա
✔️Ճարտարագիտություն (Ճարտարագիտություն-Շինարարություն)
✔️Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 23-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am