2020 թ. «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:

Հայտերի ներկայացման կարգը.
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է`
- հայտ 1 օրինակ (ձևը կցվում է),

- նախահաշիվ 2 օրինակ (ձևը կցվում է):

- Գրախոսություն համապատասխան ուսումնական հաստատությունից կամ ստեղծագործական միությունից:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թ. հոկտեմբերի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (հասցե` Հայաս­տանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.՝ (011) 51-93-06: