ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 18-34.10-Մ2-7)

Հիմնական գործառույթները՝

  • Իրականացնում է գրքի, տպագիր արտադրանքի և հրատարակչական ոլորտի զարգացման հայեցակարգերի, ռազմավարությունների մշակման աշխատանքներ,
  • Իրականացնում է պետական, նպատակային ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր և առանձին միջոցառումներ,
  • Իրականացնում է ոլորտի պետական քաղաքականության մշակման աշխատանքները,
  • Իրականացնում է Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները` ոլորտի մասով ներկայացնում է առաջարկություն` միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծախսային ծրագերի վերաբերյալ,
  • Իրականացնում է գրքի, տպագիր արտադրանքի և հրատարակչական գործի զարգաց­մանն աջակցող ծրագրերի մշակումը, նպաստում դրանց իրագործմանը և դիտանցման իրականացմանը,
  • Իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություն­ներում հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև հայկական մշակույթը ներկայացնող գրականության հրատարակման ու հանրահռչակման ծրագրերի կազմակերպումը,
  • Իրականացնում է քաղաքային և համայնքային գրադարանների համա­լրման կանոնակարգումը,
  • Իրականացնում է տեղծագործողներին և մշակույթի ոլորտի հետազոտողներին տրվող պետական աջակցության կազմակերպումն ու կանոնակարգումը, ընթացակարգերի մշակումը,
  • Իրականացնում է թարգմանական գրականության միջոցով հայ մշակույթի ներկայացումն ար­տերկրում և հայ ընթերցողին համաշխարհային գրականության ներկայացումն ապահովող ծրագրերի մշակման և իրագործման աշխատանքները,
  • Իրականացնում է նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող Ոլորտին վերաբերվող զեկուցումների, հաշվե­տվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները,
  • Իրականացնում է Ոլորտի մասով Վարչության համագործակցությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, գիտական, երիտասարդական, ուսումնական ու այլ կազմա­կերպությունների, ստեղծագործական միությունների հետ, նպաստում է շփումների ստեղծմանն ու զարգացմանը,
  • Իրականացնում է համաշխարհային գրքի ցուցահանդեսներին Հայաստանի շարունակական և ներկայանալի մասնակցության աշխատանքները,
  • որպես հանձնաժողովի անդամ իրականացնում է Ոլորտի՝ հատուկ նպատակներով ստեղծված, մասնագիտական խորհուրդների ու հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, տալիս է մասնագիտական եզրակացություններ,
  • Իրականացնում է Նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող Ոլորտին վերաբերող զեկուցումների, հաշվե­տվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները,
  • Իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց գրություններում, նամակներում և դիմում­ներում բարձրացված Ոլորտին վերաբերվող հարցերի ուսումնասիրություն և անհրաժեշ­տության դեպքերում՝ իրականացնում քաղաքացիների ընդունելություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

1.

Ուղղություն

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Կրթություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.

Ոլորտ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթություն

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.

Ենթաոլորտ

Բանասիրություն

Առարկայական ուղղվածությամբ

մանկավարժություն

Լրագրություն

  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 06.09.2019 - 11.09.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /516311/, էլ. փոստ՝ el.muradyan@mincult.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: