ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետի (18-34.12-Ղ3-1)
Հիմնական գործառույթները՝
- ապահովում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, իրավական ակտերի գործնական կիրառման ընդհանրացումն ու սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
- ապահովում է սպորտի բնագավառում հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
- ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի ոլորտային նախագծերի մշակումը.
- ապահովում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի կազմակերպման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.
- ապահովում է մասսայական սպորտի աշխատանքների վիճակագրական հաշվառման վարումը.
- ապահովում է մասսայական սպորտի ոլորտի քարոզչության իրականացումը.
- ապահովում է պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության տարածքային քաղաքականության իրականացումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
Ուղղություն - Անհատական ծառայություններ:
Ոլորտ- Սպորտ:
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ։
- ունի «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 03.09.2019 - 05.09.2019թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 310 858 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: