Զեկույցի առաջին բաղադրիչն ուղղված է երիտասարդական քաղաքականության մշակման գործում ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների քարտեզագրմանը, նրանց իրական և/կամ հնարավոր դերի բացահայտմանը:

Հետազոտության երկրորդ բաղադրիչը ուղղված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առցանց դրամաշնորհային համակարգով դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատմանը և հետագա ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի բարելավմանը: