Փորձագետը ներգրավվում է Նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  • ՊՈԱԿ-ների պետական բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորում,
  • նախարարության ենթակա ՊՈԱԿ-ից ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվությունների ընդունում, ամփոփում և վերլուծում,
  • ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվություն»-ը՝ (Ձև N 4),
  • իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության clienttreasury գանձապետական ծրագրով, նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների դրամական փոխանցումներ,
  • գանձապետական քաղվածքների մշակում,
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության բյուջեով հաստատված ծրագրերի ֆինանսավորման նպատակով ժամանակացույցերի կազմում, քաղվածք պայմանագրերի մուտքագրում:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և/կամ կառավարում (մենեջմենթ) և/կամ հաշվապահական հաշվառում մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) Գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),

  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,

  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

  • պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
  • օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
  • օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. սեպտեմբերի 3-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):