Փորձագետը ներգրավվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններն են`
- 
	Կրթության, գիտության ոլորտի կազմակերպություններից և նախարարության ստորաբաժանումներից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրում, ստացված հայտերի ուսումնասիրություն, ամփոփում, 
- 
	Կրթության, գիտության ոլորտի բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում, 
- 
	տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության ոլորտի ծրագրերի միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստում, 
- 
	տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված կրթության, գիտության ոլորտի միջծրագրային վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմում, իրականացնում է նույն գործընթացը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով, 
- 
	Նախարարության ենթակայության հանրակրթական, հատուկ, մասնագիտացված հանրակրթական դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, նախնական և միջին մանսագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ոլորտի հաստատությունների առանձին ծրագրերի մասով պայմանագրերի կազմում, 
- 
	կրթության, գիտության ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, պայմանագրերի քաղվածքների մուտքագրում «CLIENT-TRESUARY» համակարգ, 
- 
	կրթության, գիտության ոլորտի կազմակերպությունների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման հայտերի և հաշվետվությունների վերլուծություն, ֆինանսավորման հայտերի պատրաստում և հաստատման ներկայացում, 
- 
	ընդունում և ներկայացնում է հաստատման համակարգի, հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան նախահաշիվները, տարիֆիկացիաները և հաստիքային ցուցակներն, առաջարկություններ է ներկայացնում դրանք հաստատելու մասին, 
- 
	hավաքագրում, վերլուծում, ամփոփում է հանրապետության հանրակրթության ոլորտում գործող դպրոցների, կոմպլեկտավորված դասարանների և աշակերտների նախնական և փաստացի թիվը, համադրում է Դպրոցների կառավարման համակարգում առկա տվյալների հետ, տվյալներն ամփոփում և ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն, 
- 
	իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում, 
- 
	Նախարարության համակարգում ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը: 
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) «Գործարարություն և վարչարարություն» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն,
5) Գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- 
	Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է), 
- 
	տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, 
- 
	արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, 
- 
	մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի, 
- 
	անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
- 
	պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, 
- 
	օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, 
- 
	օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, 
- 
	«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, 
- 
	Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2, 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. սեպտեմբերի 2-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):
 
                     
                 Դիմում
                                Դիմում