«Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Չարենցի 75, հեռ. 010-55-97-71: