Ռումինիայի Բուզեու քաղաքում հուլիսի 7-13-ը հինգ հայաստանցի աշակերտներ մասնակցել են ամառային ճամբարի, որը կազմակերպվել էր Ռումինիայի ֆրանկոֆոն մշակույթի կենտրոնի և Ֆրանկոֆոն միջազգային կենտրոնի հետ համատեղ:

Հայաստանն այդ ճամբարում 5 աշակերտի և մեկ ուղեկցողի հրավեր ստացել էր այս տարվա փետրվարին`ֆրանկոֆոն նոր քառամյա ծրագրի քննարկման ժամանակ: Աշակերտներն ընտրվել են` հիմք ընդունելով ֆրանսերենի իմացությունն ու ընդհանուր առաջադիմությունը, օլիմպիադաներին մասնակցությունը:

1.Գոռ Սահակյան` Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց, 8-րդ դասարան, .«Մեր դպրոցն ակտիվ մասնակցել է ֆրանկոֆոնիայի բոլոր միջոցառումներին: Ես մասնակցել եմ ֆրանսերենի օլիմպիադային և Ալիանս Ֆրանսեզի ծրագրին: Իմ ֆրանսերենի մակարդակն այժմ Ա 2 է: Ճամբարում միայն ֆրանսերեն, երբեմն էլ անգլերեն էինք խոսում: Հրաշալի օրեր ենք անցկացրել, չնայած սկզբում մի փոքր շփոթված էի: Երբ արդեն տուն էի վերադարձել, անմիջապես սկսեցի կարոտել ճամբարը»,- պատմում է նա և կարոտում հատկապես ճամբարային պարերն ու իսպաներենի ուսուցումը:

2.Մարո Հարությունյան` Երևան կրթահամալիր, 11-րդ դասարան. Խմբի միակ աղջիկը շատ լավ պարել է` հայկական, եվրոպական և անգամ աֆրիկյան պարեր: Գեղեցկության մրցույթում 5 խմբի էին բաժանվել` ըստ ֆրանկոֆոնիայի 5 գույների: Դրանք խորհրդանշում են ֆրանսախոս 5 մայրցամաքները: Ասում է, որ սիրում էր այդ մրցույթները:

3.Ռաֆայել Գրիգորյան` Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց, 7-րդ դասարան. խմբի քչախոսն է, բայց յուրահատուկ հումոր ունի և նրա հետ կապված մի քանի դիպված երեխաները հիշում են միասնական ծիծաղով. օրինակ՝ երբ նա հրաժարվեց պարել մասնակից աղջիկներից մեկի հետ և ուղղակի փախավ պարահրապարակից:

4. Էդուարդ Հովհաննիսյան` Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, 11-րդ դասարանի աշակերտ. պատմում է, որ 3-րդ դասարանից սովորել է ֆրանսերեն, օլիմպիադաների և ֆրասերենով տարբեր ծրագրերի շատ է մասնակցել:

5 Աշոտ Թովմասյան` Երևանի թիվ 98 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ. պատմում է, որ բոլոր երկրներից եկած աշակերտների հետ շփվել և ընկերացել են:

Շփումներում հայ դպրոցականները ազատ են։ Ասում են՝ գիտելիքների, զարգացվածության նշաձողով չեն զիջել այլ երկրներից եկածներին:

Ճամբարային առավոտն սկսում էին մարզանքով, հետո գնում նախաճաշի, այնուհետ 3-4 ժամ խմբային պարապմունքներ. թատրոն և մշակույթ, լեզուների ուսուցում, TV5 մեդիայի խումբ, աֆրիկյան մշակույթ, ձեռքի աշխատանքներ:

Ճամբարի ողջույնը հիշում են բոլորը` աֆրիկյան թմբուկների զարկով ծափեր:

Մարոն ու Գոռը շատ լավ են պարել` ասում են ճամբարի ղեկավարությունն ու սաները հիանում էին նրանց թե՛ հայկական, թե՛ եվրոպական, թե՛ աֆրիկյան պարերով:

Ձեռքի աշխատանքը` ֆրանկոֆոնիայի 5 գույնով օղակ, որը պատրաստել էին ծերանոց այցի համար և նվիրեցին ռումինացի տարեցներին:

Մի շարք պատվոգրեր, BRECO-ի տնօրեն Ռենի Յոտովան փակման ժամանակ հիացմունքով խոսեց հայ դպրոցականների թիմի մասին, իսկ վերջում արդեն պայմանավորվածություն` քննարկել ֆրոնկոֆոնիայի ամառային ճամբարի ծրագիրը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու հարցը: