ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2019 թվականի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 20-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 15:00-ին՝ Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանում: Հասցեն` ք. Երևան, Վարդաշեն 6-րդ փողոց, 66 շենք 20: