Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները:

Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների` օրենքով նախատեսված այլ ձևերի վրա: