Իրաքի Հանրապետության առևտրի նախարարության Ցուցահանդեսների և իրաքյան առևտրական ծառայությունների ընկերությունը «Era Arbo»ընկերության հետ համագործակցությամբ ս․ թ․ նոյեմբերի 7-ից 11-ը Էրբիլի միջազգային ցուցասրահի տարածքում կազմակերպում է «Գեղեցկության և նորաձևության ցուցահանդես»։

Վերոնշյալ ցուցահանդեսի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է կազմակերպող կողմի հեռախոսահամարով (+9647504490485) և էլ․ հասցեով (info@eraarbo.com) կամ Էրբիլի միջազգային ցուցասրահի վարչության էլ․կայքում (www.erbilfair.com), էլ․ հասցեով (info@erbilfair.com) և վերոնշյալ վարչության հեռախոսահամարով (+964662554455):