ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ընդունում՝ 2018-2020թթ. գործողությունների ծրագրի շրջանակում Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգին վերաբերող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստանձնած հանձնառության իրականացմանն աջակցելու համար: Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում:

Դիմողներին խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագրի 8-րդ կետը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ kgmsn@edu.am (Վարսենիկ Գրիգորյան, հեռ.՝ 010 52 47 77):