Oգոստոսի 18֊ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի֊պարի պետական անսամբլի համերգը։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն՝ Գրիգոր Ոսկանյան: