ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Ներքին աուդիտի վարչության պետ (18-34.8-Ղ3-1)

Հիմնական գործառույթները՝

1) Ապահովում է ներքին աուդիտի տարեկան հաշվետվության կազմման, նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացման աշխատանքների գործընթացը.

2 Ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմման, նախարարին և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացման աշխատանքների իրականացումը.

3) Ապահովում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, գործակալությունների, նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների, ինչպես նաև հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպությունների (այսուհետև՝ ենթակա միավորներ) և գործընթացների ներքին աուդիտի իրականացումը.

4) Ապահովում է Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա մարմինների, գործակալությունների, Նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների, ինչպես նաև հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպությունների (այսուհետև՝ ենթակա միավորներ) կողմից լրացված ռիսկերի գնահատման տեղեկագրերի հավաքագրումը և ամփոփումը.

5) Ապահովում է Նախարարության ներքին աուդիտի կանոնակարգի մշակումը

6) Ապահովում է Նախարարության ֆինանսական կառավարման ու հսկողության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքների իրականացումը.

7) Ապահովում է Նախարարության ենթակա միավորներից անհրաժեշտ տեղեկատվության ստացումը, ռիսկերի վերլուծությունը, գնահատումը, թիրախային խմբերի որոշումը.

8) Ապահովում է իրավասու մարմինների կողմից Նախարարությունում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների ու անհամապատասխանությունների վերացման աշխատանքների իրականացումը.

9) Ապահովում է ներքին աուդիտի շրջանակներում երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և ամփոփումը.

10) Ապահովում է Նախարարության կողմից իրականացվող գործառույթների և գործառնությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, ընդունված ստանդարտների, Նախարարության խնդիրների և քաղաքականությանը համապատասխանության գնահատման աշխատանքների կազմակերպումը.

11) Ապահովում է կասկածելի, ոչ ստանդարտ, թերություններ, չարաշահումներ պարունակող գործարքների և գործառնությունների պարզաբանմանն ու վերլուծությանն ուղղված աշխատանքների իրականացումը.

12) Ապահովում է Նախարարության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործընթացների նախագծման աշխատանքները և իրականացնում դրա փոփոխությունների ուսումնասիրությունը և վերլուծությունները.

13) Ապահովում է Նախարարության ֆինանսական տեղեկատվության հուսալիության, հավաստիության և ամբողջականության գնահատման, ակտիվների առկայության և ապահովության ուսումնասիրությունը.

14) Ապահովում է ֆինանսական և հաշվապահական գործառնությունների օգտավետության ու արդյունավետության գնահատումը.

15) Ապահովում է Վարչության գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների և ներքին գնահատումների միջոցով աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրագործումը.

16) Ապահովում է Վարչության կողմից նախորդող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների և թերությունների վերացման հետագա ընթացքի նկատմամբ աշխատանքները և կազմակերպում է Նախարարության ստորաբաժանումների գործունեության ներքին հսկողական ու կառավարչական գործընթացների գնահատումը, համարժեքության, արդյունավետության և հուսալիության ուսումնասիրությունը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն: Բավարարում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված պահանջները:
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ, կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
  3. ունի Ներքին աուդիտի մասին, «Հաշվապահական հաշվառման մասին», Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին, Կրթության մասին, Հանրակրթության մասին, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին», Նորմատիվ իրավական ակտերի մասին, Բյուջետային համակարգի մասին, Գնումների մասին, Գանձապետական համակարգի մասին, Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.08.2019 - 06.08.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 310 858 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: