ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ավագ մասնագետ (18-35.3-Մ4-2)

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է քաղաքացիներին ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին՝ տեղեկատու հեռախոսի ամենօրյա սպասարկման միջոցով.
  2. մասնակցում է Նախարարություն այցելած քաղաքացիներին հետաքրքրող հարցերի պարզաբանման, անհրաժեշտության դեպքում նրանց համապատասխան ստորաբաժանման ուղղորդման աշխատանքներին.
  3. իրականացնում է գրանցամատյանում քաղաքացիների հարցերի մուտքագրում՝ ըստ բովանդակության, ինչպես նաև մշտադիտարկում.
  4. մասնակցում է ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման, հաշվետվությունների պատրաստման աշխատանքներին.
  5. խնդրահարույց հրապարակումները զեկուցագրով ներկայացնում է նախարարին և գլխավոր քարտուղարին.
  6. մասնակցում է կայք էջի բովանդակային սպասարկման աշխատանքներին.
  7. մասնակցություն սոցիալական մեդիա էջերի կառավարման աշխատանքներին
  8. ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման արդյունքները՝ ըստ բովանդակության և բնույթի, ամեն շաբաթ զեկուցագրով ներկայացնում է նախարարության գլխավոր քարտուղարին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
  3. ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Լեզվի մասին», «Կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

6) լուրերի, հաղորդագրությունների, հայտարարությունների, պարզաբանումների տեքստեր կազմելու և գրելու հմտություն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.08.2019 - 06.08.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: