ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ (18-35.3-Մ2-6)
Հիմնական գործառույթները՝
- իրականացնում է մամուլի հաղորդագրությունների պատրաստման աշխատանքները.
- իրականացնում է էլեկտրոնային նամակների և հարցումների մշակման, անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումների հետ համատեղ պատասխանների պատրաստման և առաքման աշխատանքները.
- իրականացնում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի սպասարկման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության թափուր պաշտոնների և Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և այլ ուսումնական հաստատությունների ղեկավարների թափուր պաշտոնների համար, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում անցկացվող մրցույթների հայտարարությունների հրապարակման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ինտերնետային կայքէջում տեղադրման աշխատանքները.
- մասնակցում է հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստման աշխատանքներին, տեղեկագրերի թողարկմանը.
-
իրականացնում է ինտերնետային կայքէջում ու սոցիալական մեդիա էջերում ամենօրյա նորություններ, մամուլի հաղորդագրություններ և հայտարարություններ պարբերաբար տեղադրելու աշխատանքներին.
8. մասնակցում է իրավական փաստաթղթերի նախագծերի ինտերնետային մատչելիության ապահովման և հանրային քննարկումների իրականացման աշխատանքներին.9. իրականացնում է քաղաքացիներին ոլորտին վերաբերող տեղեկատվության տրամադրումը.
10. իրականացնում է Նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման աշխատանքները.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
- ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Լեզվի մասին», «Կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6. լուրերի, հաղորդագրությունների, հայտարարությունների, պարզաբանումների տեքստեր կազմելու և գրելու հմտություն:
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 02.08.2019 - 06.08.2019թթ.:
- Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: