ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ (18-35.3-Ղ4-1)

Հիմնական գործառույթները՝

  1. կազմակերպում է զանգվածային լրատվամիջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, ռադիո և հեռուստահաղորդումներում Նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
  2. կազմակերպում է Նախարարության գործունեության ոլորտին առնչվող, հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստման աշխատանքները.
  3. կազմակերպում է Նախարարության և ոլորտների գործունեության ու ծրագրերի վերաբերյալ պարզաբանումների, հայտարարությունների, հաղորդագրությունների պատրաստման և տարածման աշխատանքները.
  4. կազմակերպում է Նախարարությունում անցկացվող նիստերի, խորհրդակցությունների, քննարկումների, բանակցությունների, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումների` համակարգումը, լուսաբանումը.
  5. կազմակերպում է նյութերի տեղադրումը Նախարարության պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև դրանց տարածումը.
  6. կազմակերպում է զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Նախարարության գործունեության վերաբերյալ նյութերի և հրապարակումների մոնիթորինգի ու վերլուծական նյութերի պատրաստման աշխատանքները.
  7. ապահովում է Նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումների մասին զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացման աշխատանքները.
  8. կազմակերպում և ապահովում է Նախարարության ստորաբաժանումների, Նախարարի և Նախարարության այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկման աշխատանքները.
  9. կազմակերպում է տեղեկատվական ուղեցույցների, հայտարարությունների և հաղորդագրությունների նախապատրաստման և հրապարակման աշխատանքները.
  10. ապահովում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքները.
  11. կազմակերպում է Նախարարության պաշտոնական «Թեժ գիծ» հեռախոսակապի աշխատանքները.
  12. կազմակերպում է նախարարին կից հասարակական խորհրդի աշխատանքները, նիստերի օրակարգի, արձանագրությունների կազմման աշխատանքները, իրականացնում նաև նիստերի լուսաբանում.
  13. ապահովում է Նախարարի, Նախարարության այլ պաշտոնական անձանց, Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կապը ԶԼՄ-ների հետ.
  14. ապահովում է էլեկտրոնային նամակների և հարցումների մշակման և տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
  15. ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում տասնօրյա ժամկետում:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ:
  3. ունի «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Լեզվի մասին», «Կրթության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
6) լուրերի, հաղորդագրությունների, հայտարարությունների, պարզաբանումների տեքստեր կազմելու և գրելու հմտություն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.08.2019 - 06.08.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: