Այցի շրջանակում, օգոստոսի 1-ին ստեղծագործական կազմին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի սահմաններից դուրս առկա ստեղծագործական ներուժը լիարժեք գործադրելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ երաժիշտները ներկայանում են միջազգային առաջատար հարթակներում և մեծ հեղինակություն են վայելում, երբեմն էլ հանդես են գալիս որպես միջազգային երաժշտական կյանքի առանցքներ: Արայիկ Խզմալյանը, մասնավորապես, կարևորել է դիրիժորական արվեստի զարգացման ու կայացման գործում Ջորջ Փեհլիվանյանի հնարավոր մասնակցությունը: Ի պատասխան` մաեստրոն պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել մասնագիտական և խորհրդատվական աջակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել առաջիկա աշխատանքների ծրագիրը: