Չեխիայի Հանրապետության, Սլովակիայի Հանրապետության և Սլովենիայի կառավարությունների կողմից ՀՀ-ին պարբերաբար տրամադրվում են կրթաթոշակային բուհական կամ հետբուհական տեղեր։

Համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս կրթաթոշակային տեղեր է տրամադրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Բուլղարիայի Հանրապետությանը, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը, Լեհաստանին, Վրաստանին և Հորդանանին: