11 մեդալ Եվրոպական խաղերից և 11 հարց մեր մարզիկներին.

Սամբիստ Տիգրան Կիրակոսյան. երկրորդ Եվրոպական խաղերում դարձել է չեմպիոն (52 կգ քաշային կարգ):

- Ո՞րն էր առաջին միտքը, որ ծագեց, երբ հասկացաք՝ հաղթել եք:

- Այն, որ չպարտվեցի ադրբեջանցի մարզիկին:

- Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ բարձրացվեց հայկական եռագույնը:

- Հպարտության և ուրախության մեծ զգացում:

- Դժվա՞ր է չեմպիոն լինել:

- Երբեմն դժվար է, ոչինչ հեշտ չի տրվում:

- Ամենապատասխանատու պահը Ձեր սպորտային կարիերայում:

- Ցանկացած պահ էլ վճռորոշ է և պատասխանատու:

- Հաջորդ բարձունքը, որը կցանկանաք նվաճել :

- Հուսամ՝ սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև, և ես կկարողանամ մասնակցել հաջորդ Օլիմպիական խաղերին:

- Կաևորագույն հատկանիշը՝ չեմպիոն դառնալու ճանապարհին:

- Անհրաժեշտ է սիրել ընտրածդ մարզաձևը, լինել աշխատասեր և ունենալ կամքի ուժ:

- Որևէ մեկին նվիրո՞ւմ եք Ձեր հաղթանակը:

- Ամբողջ հայ ժողովրդին:

- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

- Դժվարանում եմ ասել:

- Ի՞նչ կցանկանաք ասել պատանի մարզիկներին, որոնք դեռ բարձունքներ նվաճելու ճանապարհին են:

- Խորհուրդ եմ տալիս քրտնաջան մարզվել, երբեք չհանձնվել ու չհուսահատվել:

- Ի՞նչ կցանկանաք ասել երկրպագուներին, որոնք այս ընթացքում հետևում էին Ձեր հաղթական ճանապարհին:

- Շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու և քաջալերելու համար:

- Ո՞ւմ կուզեք շնորհակալություն հայտնել այս մեդալի համար:

- Շնորհակալ եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով միշտ կանգնած է մեր թիկունքին: