ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի գլխավոր մասնագետ

(18-35.2-Մ2-1)

Հիմնական գործառույթները՝

  1. իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքները.
  2. իրականացնում է քաղաքացիների ընդունելության կազմակերպում և ապահովում է նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  3. տարբեր դատական ատյաններում ապահովում է նախարարության ներկայացուցչությունը, իրականացնում է նախարարության շահերի պաշտպանությունը.
  4. նախարարության անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով կնքում է պայմանագրեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
  5. խորհրդատվություն է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ.
  6. իրականացնում է վարչական վարույթներ.
  7. իրականացնում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքները.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. (042) «Իրավունք» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  3. ունի «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.07.2019թ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: