Հուլիսի 16-ին, ժամը 10:30-ին Երևանի «Իբիս» հյուրանոցում /հասցե` Հյուսիսային պող., 5/1 շենք/ տեղի կունենա հանդիպում-քննարկում Եվրոպայի խորհրդի փորձագիտական թիմի և ազգային երիտասարդական քաղաքականության մեջ ներգրավված շահագրգիռ կողմերի՝ ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիննների, երիտասարդական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնակիցներին կողջունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: