ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության Ֆինանսաբյուջետային վարչության մշակութային և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետի (18-35.4-Մ2-17) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթները՝

  1. Նախարարության ստորաբաժանումներից և մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի (թատերարվեստ, միջին մասնագիտական կրթություն, մշակութային միջոցառումներ) կազմակերպություններից հավաքագրում է առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման և ՄԺԾԾ հայտերը, ուսումնասիրում է ստացված հայտերը և կազմակերպում քննարկումներ.
  2. Նախարարության ստորաբաժանումներից և մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի (թատերարվեստ, միջին մասնագիտական կրթություն, մշակութային միջոցառումներ) կազմակերպություններից.
  3. իրականացնում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման և ՄԺԾԾ հայտերի հավաքագրման, ուսումնասիրության, ամփոփման աշխատանքներին.
  4. աջակցում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի բյուջետային ծրագրերի միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստման աշխատանքներին.
  5. բյուջետային գործընթացի շրջանակում աջակցում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպմանը.
  6. վերլուծում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ.
  7. իրականացնում է մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպությունների պայմանագրերի քաղվածքների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման վերլուծության, հաշվարկման աշխատանքները.
  8. կազմում է Նախարարության ենթակայության մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի հաստատությունների, առանձին ծրագրերի մասով պայմանագրերն ու ներկայացում ստորագրման.
  9. մշակութային և սպորտային միջոցառումների հաստատված ծրագրին համապատասխան կազմում է առանձին միջոցառումների կազմակերպման և անցկացման նախարարի հրամանների նախագծերը և Գլխավոր քարտուղարի հաստատմանն է ներկայացնում ծախսերի նախահաշիվները, պայմանագրերը (դրանցում կատարվող փոփոխությունները) և ֆինանսկան պարտավորությունների կատարման ժամանակացույցերը: Իրականացնում է նույն գործընթացը նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով:
  10. տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված մշակույթի, սպորտի ու երիտասարդական ոլորտի ծրագրերում և տնտեսագիտական դասակարգման հոդվածներում միջծրագրային վերաբաշխումներ, փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում կազմում է ՀՀ կառավարության որոշման նախագծեր,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. (041) «Գործարարություն և վարչարարություն», (0311) «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
  3. ունի «Բյուջետային համակարգի մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.07.2019թ.:
  • Աշխատավարձի չափը՝ 212 309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: