ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Նախարարության քաղաքացիական ծառայության Ֆինանսաբյուջետային վարչության կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի ավագ մասնագետ (18-35.4-Մ4-3) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթները՝

  • մասնակցում է Նախարարության ստորաբաժանումներից և կրթության, գիտության ոլորտի կազմակերպություններից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրման ստացված հայտերի ուսումնասիրման աշխատանքներին.
  • բյուջետային գործընթացի շրջանակում աջակցում է Նախարարության ենթակայության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպմանը.
  • մասնակցում է Նախարարության միջոցով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների նախնական և փաստացի թվերի hավաքագրման, վերլուծման, և ամփոփման աշխատանքներին.
  • մասնակցում է պետական բյուջեի սահմաններում կրթության ոլորտի, ինչպես նաև պետական բյուջեից Նախարարության միջոցով ֆինանսավորվող կառույցների առանձին ծրագրերի տարեկան ծախսերի նախահաշիվների կազմման աշխատանքներին.
  • Նախարարության ենթակայության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, առանձին ծրագրերի տարեկան ծախսերի նախահաշիվների կազմում և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում.
  • մասնակցում է Նախարարության ենթակայության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պայմանագրերի քաղվածքների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման վերլուծության, հաշվարկման, ամսական, ինչպես նաև ընթացիկ ֆինանսավորման հայտերի պատրաստման աշխատանքներին.
  • կազմում է Նախարարության ենթակայության նախնական և միջին մանսագիտական ուսումնական հաստատությունների, առանձին ծրագրերի մասով պայմանագրերն ու ներկայացնում ստորագրման.
  • ընդունում է Նախարարության ենթակայության նախնական և միջին մանսագիտական ուսումնական հաստատությունների տարեկան նախահաշիվները, տարիֆիկացիաները և հաստիքային ցուցակները, առաջարկություններ է ներկայացնում դրանք հաստատելու մասին.
  • ընդունում է Նախարարության ենթակայության, ՀՀ կառավարության օժանդակությամբ, համագործակցությամբ և պետության մասնակցությամբ նախնական և միջին մանսագիտական ուսումնական հաստատությունների կողմից, տարին 2 անգամ, ներկայացվող կոնտինգենտի /ուսանողների շարժի/ մասին հաշվետվություններ, ամփոփում, վերլուծում, աջակցում հաշվարկ և վերահաշվարկ,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. (041) «Գործարարություն և վարչարարություն», (0311) «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ
  3. ունի «Բյուջետային համակարգի մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն. 4) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
    5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 11.07.2019թ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ management@edu.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: