Այսպես կարելի է բնութագրել հայ ժամանակակից գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանին, որի ստեղծագործությունը բազմաթեմա է ու բազմաժանր։ Ավելին՝ այն կիրթ է ու գրագետ, զգացառատ ու խոհուն։ Նրա նկարներում ես անհանգիստ հանգստություն եմ զգում, խոհուն քնարականություն: